Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. կա վիրավոր


Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. կա վիրավոր
Մայիս 26 12:51 2018

Երեկ՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Սայաթ Նովա փողոցում՝ «Վեգա» էլեկտրոնիկայի խանութ-սրահի մոտ, բախվել են Աշոտ Կուրղինյանի վարած Mercedes մակնիշի 29 TT 707 համարանիշի և Mercedes C180 մակնիշի 35 FՏ 635 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 23-ամյա Արամ Հակոբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել։ 

Ոստիկանությունը պարզում է Mercedes C180 մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։