Lexus-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և բախվել քարերին. վիրաբուժական բաժնի վարիչն ու վիրաբույժը տեղափոխվել են հիվանդանոց


Lexus-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և բախվել քարերին. վիրաբուժական բաժնի վարիչն ու վիրաբույժը տեղափոխվել են հիվանդանոց
Մայիս 26 12:06 2018

Երեկ՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 51-ամյա Վարդան Առաքելյանը իր վարած Lexus RX 330 մակնիշի 55 VA 554 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել քարերին, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Վ. Առաքելյանն ու նրա ուղևոր՝ 53-ամյա Արթուր Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկությունններով՝ վարորդն ու վիրավորը աշխատում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. Վ. Առաքելյանը՝ որպես վիրաբույժ, Ա. Գաբրիելյանը՝ որպես վիրաբուժական բաժնի վարիչ։