Հրթիռը, որն Ուկրաինայի արևելքում խոցել է մալայզիական MH 17 Boeing-ը, չի պատկանել Ռուսաստանին


Հրթիռը, որն Ուկրաինայի արևելքում խոցել է մալայզիական MH 17 Boeing-ը, չի պատկանել Ռուսաստանին
Մայիս 25 23:19 2018

Հրթիռը, որն Ուկրաինայի արևելքում խոցել է մալայզիական MH 17 Boeing-ը, չի պատկանել Ռուսաստանին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Կրկնում եմ, որ այնտեղ մի քանի վարկած կա, այդ թվում և այն վարկածը, որ ուկրաինական բանակին պատկանող հրթիռ է: Սակայն կրկնում եմ՝ չկա մի բան, որ մեզ վստահություն կներշնչեր վերջնական արդյունքների վերաբերյալ, և դա չի լինի առանց հետաքննությանը մեր լիակատար մասնակցության»,- ասել է Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում: Նա հավելել է, որ Ռուսաստանին թույլ չեն տվել մասնակցել հետաքննությանը, իսկ փաստարկները, որոնք երկիրն առաջարկում է, չի ընդունում հետաքննությունը վարող հանձնաժողովը:

Միևնույն ժամանակ, նախագահն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ուկրաինան չի կատարել իր պարտավորություններն օդային տարածքը փակելու հարցում:



loading...