Ի՞նչ են խոսել հայերի մասին Մուսոլինին և Աթաթուրքը. իտալացի պատմաբանը փորձում է պարզել


Ի՞նչ են խոսել հայերի մասին Մուսոլինին և Աթաթուրքը. իտալացի պատմաբանը փորձում է պարզել
Մայիս 25 19:08 2018

 

Երկու բռնապետները մտերիմ հարաբերություններ են ունեցել։ Ցեղասպանության պատմաբան Մարչելո Ֆլորեսը ցանկանում է հասկանալ, թե նրանք քննարկե՞լ են արդյոք հայկական հարցը։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Թուրքիայի ժողովուրդը լիովին գիտակցել է քրիստոնյաներին կոտորելու պատասխանատվությունը, իսկ հանցանքը սկսել են հերքել միայն մի քանի տարի հետո։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց իտալացի պատմաբան Մարչելո Ֆլորեսը, որը ստացել է Հայաստանի նախագահի 2017թ-ի մրցանակը` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար։

Ֆլորեսը, որը երկար տարիներ աշխատել է Սիենայի համալսարանում, տասնյակ աշխատություններ է հրատարակել Օսմանյան կայսրությունում հայերին և այլ քրիստոնյաներին բնաջնջելու մասին։ Նրա նպատակն էր իտալական հասարակությանը ծանոթացնել այն ամենի հետ, ինչի միջով անցել են այդ ժողովուրդները 19–րդ դարի վերջին և Առաջին աշխարհամարտի ժամանակ։

 

«Ես փորձել եմ պատմել Ցեղասպանության տարբեր փուլերի մասին։ Արդյունքում, շատ եմ զբաղվել նաև Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններով։ Ակնհայտ է, որ արդեն այդ ժամանակ պատահածի պատասխանատվությունը հասկացել են թե՛ Թուրքիայի իշխանությունները, թե՛ ժողովուրդը։ Եվ միայն դրանից հետո է սկսվել ժխտման փուլը, որը որդեգրել է նոր թուրքական հանրապետությունը` անջրպետվելով իրեն շատերի ընդունած ճշմարտությունից», – ասել է Ֆլորեսը։

Նա մանրամասն ուսումնասիրել է նաև «Նեմեսիս» գործողության էպիզոդը` կապված Իտալիայի հետ։ 20–ականների սկզբին հայ վրիժառուները հարձակումների շարք են կատարել` ոչնչացնելով երիտթուրքական և մուսավաթական ռեժիմի մի քանի առաջնորդներին, որոնք պատասխանատու էի հայերի և այլ քրիստոնյաների զանգվածային բնաջնջման համար։

Նրանցից մեկին` Սայիդ Հալիմ փաշային, 1921թ–ին Հռոմում սպանել է վրիժառու Արշավիր Շիրակյանը։ Ֆլորենսը նրա մասին առանձին գրքույկ է կազմել։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am