Հարգանքի տուրք՝ Խաչիկ Դաշտենցի հիշատակին


Հարգանքի տուրք՝ Խաչիկ Դաշտենցի հիշատակին
Մայիս 25 13:29 2018

Նշանավոր  գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցի ծննդյան 108-ամյակի առիթով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախագահ Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Խաչիկ Դաշտենցի ընտանիքի անդամներն ու հարազատները, ինչպես նաև մի շարք գրողներ «Սասուն-Տարոն» հայրենակցական միության վարչության անդամների ուղեկցությամբ այցելել են Դաշտենցի շիրիմին, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից գրողի շիրիմին ծաղկեպսակ է տեղադրվել,  ներկաներն էլ ծաղիկներ են խոնարհել Խաչիկ Դաշտենցի և հարևանությամբ հանգչող նրա տիկնոջ և որդու շիրիմներին: