Էրդողանի ագրեսիվ հայտարարությունը Ղարաբաղի մասին


Էրդողանի ագրեսիվ հայտարարությունը Ղարաբաղի մասին
Մայիս 25 17:28 2018

Անկարայում կայացել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ժողովը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով  նաև հանդիսանում է ԱԶԿ-ի նախագահը,  հանրությանը ծանոթացրել է, թե ինչպիսի արտաքին և ներքին քաղաքականություն կիրականացվի, եթե գալիք ընտրություններում իրենց կուսակցությունը մնա իշխանության ղեկին։

Հայտարարության մեջ Էրդողանը նաև անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին և խոսել «օկուպացված հողերի» մասին անհիմն թեզերից։

«Մենք կշարունակենք ջանքեր գործադրել, որպեսզի վերջ դնենք Ադրբեջանի հողերի օկուպացմանը։ Կովկասի և Միջին Ասիայի երկրների հետ ավելի ենք զարգացնելու հարաբերությունները»,-ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական և նախագահական արտահերթ  ընտրություններ։

Աղբյուր` ermenihaber.am