Հրազդանի կիրճում հայտնաբերված դիակի հետքերով


Հրազդանի կիրճում հայտնաբերված դիակի հետքերով
Մայիս 25 14:42 2018

Ապրիլի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ կենտրոն է ահազանգել մի քաղաքացի ու հայտնել, որ Հրազդանի կիրճում դիակ կա։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը էլեկտրասյուներից մեկի մոտ հայտնաբերեց Նոր Խարբերդի բնակիչ, 29-ամյա Ա․Հ․-ի դին։ Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներսվ։ 
Ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ կատարվածը բացահայտելու ուղղությամբ։ Արդյունքում՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռք բերած օպերատիվ տեղեկություններով, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Արագածոտնի և Արարատի մարզային վարչությունների, ոստիկանության Աշտարակի և Մասիսի բաժինների աշխատակիցների հետ, պարզվեց, որ ապրիլի 25-ին, ժամը 15։00-ի սահմաններում Ա․Հ-ն հանդիպել է ընկերների՝ գյումրեցի, 27-ամյա Ռուբեն Շուխյանի և Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող 29-ամյա Վարազդատ Մելքոնյանի հետ։ 
Մայիսի 24-ին Շուխյանն ու Մելքոնյանը հայտնաբերվել և բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունք։
Պարզվել է, որ ընկերները, մայրաքաղաքի «Տեցի կռուգ» կոչվող հատվածում Մելքոնյանի վարած «Օպել» մակնիշի մեքենայում օգտագործել են նախապես ձեռք բերված «Սփայս» տեսակի թմրամիջոց։ Ա․Հ․-ի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, անկանոն շարժումներ է արել, գլուխը խփելով մեքենայի սրահի տարբեր հատվածների՝ մահացել է։ Ռուբեն Շուխյանն ու Վարազդատ Մելքոնյանը անակնկալի են եկել, դին մեքենայով տեղափոխել են Հրազդանի կիրճ, թողել այդտեղ ու հեռացել։
Քննությունը շարունակվում է։

 



loading...