Ավտովթար Էջմիածնում. կա տուժած


Ավտովթար Էջմիածնում. կա տուժած
Մայիս 25 14:14 2018

Մայիսի 25-ին, ժամը 10:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ս. Կ.), «KIA Sorento» մակնիշի (վարորդը՝ Կ. Հ.) և «Mercedes E320» մակնիշի (վարորդը՝ Ռ. Վ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ռ. Վ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: