Լեւոն Սարգսյանն ու Նարեկ Սարգսյանը՝ Մարիոթ հյուրանոցում (լուսանկար)


Լեւոն Սարգսյանն ու Նարեկ Սարգսյանը՝ Մարիոթ հյուրանոցում (լուսանկար)
Մայիս 25 13:16 2018

Սերժ Սարգսյանի եղբայր, Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի անդամ  Լեւոն Սարգսյանն ու Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հանդիպել են։

Armday.am-ի թղթակիցը ֆիքսել է, որ Սարգսյանների հանդիպումը տեղի է ունեցել Արմենիա Մարիոթ հյուրանոցում։

Թե ինչ օրակարգով են հանդիպել Նարեկ Սարգսյանն ու Լեւոն Սարգսյանը, առայժմ հայտնի չէ։

Հավելենք, որ Նարեկ Սարգսյանը վերջին օրերին, մեր ունեցած տեղեկություններով, հաճախակի է լինում Մարիոթ հյուրանոցում, հանդիպումներ ունենում տարբեր պաշտոնյաների հետ։ 



loading...