Հրդեհ փայտի արտադրամասում


Հրդեհ փայտի արտադրամասում
Մայիս 25 10:47 2018

Մայիսի 24-ին, ժամը 22:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցի վերջնամասում այրվում է անասնագոմ:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 47 հասցեում գտնվող չշահագործվող փայտի արտադրամասում (մոտ 300 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:24-ին, մարվել՝ 00:55-ին:

Այրվել են փայտանյութ և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 200 քմ): Հրդեհի հետևանքով տանիքը փլուզվել է. տուժածներ չկան:



loading...