«Ելք»-ում կան լուրջ տարաձայնություններ. ո՞վ կդառնա խմբակցության ղեկավարը «Հրապարակ»


«Ելք»-ում կան լուրջ տարաձայնություններ. ո՞վ կդառնա խմբակցության ղեկավարը «Հրապարակ»
Մայիս 25 09:13 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանի «Ելք» խմբակցությունը դեռ ղեկավար չունի։ «Բանավեճն» ընթանում է Էդմոն Մարուքյան-Լենա Նազարյան տանդեմում։ Որոշումները «Ելք»-ում կայացվում են կոնսենսուսով․ եթե որեւէ մեկը չի համաձայնում, որոշում չի ընդունվում։

Թիմն սպասում է Արամ Սարգսյանին, սակայն մինչ այդ եւս մեկ դիսկուրս է սկսվել «Ելք»-ում․ Էդմոն Մարուքյանին առաջարկվել է դառնալ մեկ կուսակցություն եւ այդպես գնալ ընտրությունների, նա չի համաձայնել, «ՔՊ»-ն ասել է, որ իրենք միայնակ կգնան։ «Ելք»-ում իսկապե՞ս կան լուրջ տարաձայնություններ՝ հարցրինք Լենա Նազարյանին։

««Ելք»-ում միշտ կան տարաձայնություններ, եղել են ու կլինեն, եւ դա նորմալ է․ մենք միշտ ենք ունեցել բազմակարծություն»։ Որպես ֆրակցիայի նախագահ՝ Դուք Ձե՞զ եք ավելի հարմար գտնում, թե՞ Էդմոն Մարուքյանին։ «Եթե ինձ եք հարցնում, իհարկե՝ ինձ»։

Ոչ Էդմոնի՞ն։ «Դե, կարելի է այդ տարբերակը նույնպես քննարկել, ես կարծում եմ՝ խմբակցության բոլոր անդամներն էլ իրավունք ունեն հավակնելու այդ պաշտոնին․ կնստենք սեղանի շուրջ եւ կորոշենք»։ Կլինի քվեարկություն, կոնսենսուսո՞վ, թե՞ քաղաքական որոշմամբ։

«Թվային մեծամասնության ճանապարհով մենք երբեք չենք գնացել, բոլոր որոշումները կայացրել ենք կոնսենսուսով․ այդ ճանապարհով կգնանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում