Մայիսի 24-ին Սինգապուրում բացվել է առաջին հայկական թանգարանը


Մայիսի 24-ին Սինգապուրում բացվել է առաջին հայկական թանգարանը
Մայիս 24 22:17 2018

Սինգապուրում բացվել է առաջին հայկական թանգարանն Ասիայի տարածքում, որը պատմում է երկրի կյանքին հայ համայնքի մասնակցության մասին:

 

Ինչպես հաղորդում է The Straits Times սինգապուրյան պարբերականը, հայկական թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել մայիսի 24-ին: Միջոցառմանը մասնակցել են Սինգապուրի Ազգային ժառանգության խորհրդի գործադիր տնօրեն Չանգ Խվի Նին և Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի ներկայացուցիչ Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը:

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ թանգարանի ստեղծման համար 1.2 մլն դոլար է ծախսվել:

 



loading...