Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ


Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ
Մայիս 24 20:57 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մովսես Հակոբյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ:

«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը՝ Մովսես Հակոբյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչ», - ասված է հրամանագրում։ 

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: