Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 35 դեպք


Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 35 դեպք
Մայիս 24 18:00 2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 23-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 35 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու եւ անձնական ունեցվածքի գողության 9-ական, խարդախության 4, թմրամիջոցի հայտնաբերման 3, անձի առեւանգման եւ յուրացման կամ վատնման 2-ական, սպանության փորձի, շորթման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության եւ խուլիգանության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: