Նոր սկանդալ է հասունանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ «Հրապարակ»


Նոր սկանդալ է հասունանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ  «Հրապարակ»
Մայիս 24 08:43 2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր սկանդալ է հասունանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ։ Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պատրաստվում է դիմել դատարան՝ կաթողիկոսի դեմ։

Բանն այն է, որ տարիներ շարունակ Ախոյանին պատկանող շինարարական կազմակերպություններն են իրականացրել Մայր Աթոռի շինծրագրերը, իսկ Գարեգին Բ-ն, ինչպես բոլորին է հայտնի, չի սիրում վճարել, եւ Ախոյանի համբերության բաժակը լցվել է։

Այստեղ որոշակի դեր է խաղացել թերեւս նաեւ այն, որ Ախոյանն ակտիվ է հոգեւոր հարցերում, մասնավորապես՝ Պոլսո պատրիարքի ընտրության հետ կապված խնդիրներում, ինչը նույնպես դուր չի գալիս Մայր Աթոռին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում