Արքայազն Հարին Մեգան Մարքլին 61 ադամանդներով ապարանջան է նվիրել


Արքայազն Հարին Մեգան Մարքլին 61 ադամանդներով ապարանջան է նվիրել
Մայիս 23 23:36 2018

Մեծ Բրիտանիայում ԶԼՄ–ները պարզել են, թե հարսանիքին ինչ նվեր է մատուցել արքայազն Հարին իր նորաթուխ կնոջը` Մեգան Մարքլին։ Փեսացուն իր սիրեցյալին թանկարժեք ապարանջան է նվիրել` ծածկված 61 ադամանդներով, որի արժեքը մոտ 18 հազար ֆունտ սթերլինգ է գնահատվում։

 

 

Վերջերս Մեգան Մարքլը առաջին անգամ ներկայացել է հանրությանը ամուսնացած կնոջ կարգավիճակով։ Թագավորական միջոցառմանը նա ուղեկցել է իր օրինական ամուսնուն` արքայազն Հարիին։ Սասեքսի դքսուհուն հրավիրել էին Բուքինգհեմյան պալատ` արքայազն Չառլզի երեկույթին։

 

 

 

Դերասանուհու ձեռքին նուրբ թանկարժեք ապարանջան է եղել։ Պարզվում է, որ դա հենց արքայազն Հարիի հարսանեկան նվերն է եղել։