Իսրայելի խորհրդարանը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն


Իսրայելի խորհրդարանը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն
Մայիս 23 21:35 2018

Քիչ առաջ Իսրայելի խորհրդարանը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ներառելուն: Բանաձևը հեղինակել է խորհրդարանական փոքրամասնություն ունեցող «Մերեց» կուսակցությունը:

Իսրայելցի պատգամավորները կրկին Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին հերթական անգամ խոսում են Թուրքիայի հետ նոր դիվանագիտական ճգնաժամի ֆոնին: «Մերեց»-ի պատգամավորները դիմել են Քնեսետի ղեկավարությանը հարցը արդեն հաջորդ շաբաթ քննարկելու խնդրանքով: Նոր օրինագիծը ընդունելու դեպքում Իսրայելը կդառնա Հայոց ցեղասպանությունը ճանաչած 30-րդ երկիրը:

Ավելին՝ այստեղ