Մայիսի 23-ի աստղագուշակ


Մայիսի 23-ի աստղագուշակ
Մայիս 23 01:00 2018

Խոյ

 

Հաջողությունն այսօր երես է թեքել ձեզանից: Մի՛ խաղացեք ճակատագրի հետ, ավելորդ կրքեր բորբոքելու կարիք չկա: Առավելագույնին ձգտելով՝ կարող եք կորցնել նաև եղածը:

 

Ցուլ

 

Պետք է սթափ լինել, քանի որ   կյանքում մեծ փոփոխություններ են սպասվում:  Դրանք    կապված են  մասնագիտական գործունեության հետ:

 

Երկվորյակ

 

Աշխատանքային օրը շատ հաջող կլինի, եթե հավատաք սեփական ուժերին: 

 

Խեցգետին

 

Նոր հայացք նետեք ձեր գործընկերներին, սովորեք հաշվի նստել նրանց կարծիքի հետ, ամրապնդեք գործընկերային հարաբերությունները, և հաջողությունը ձեր կողմից կլինի:

 

Առյուծ

 

Ձեր առջև դրված խնդիրը հաջողությամբ կիրագործեք, եթե  սթափ գնահատեք իրավիճակն ու առկա ռիսկերը:

 

Կույս

 

Եթե կարևոր հանդիպման առաջարկ ստանաք, օրվա մյուս հոգսերը  մի՛ անտեսեք,   այլապես կձախողեք ամեն ինչ: 

 

Կշեռք

 

Օրը նպաստավոր է  նոր   գործեր  նախաձեռնելու համար, խոստումնալից կլինեն նաև նոր ծանոթությունները:

 

Կարիճ

 

Զսպեք ձեր էմոցիաները, նույնիսկ եթե թվում է, թե դա անհնար է: Աշխատավայրում վեճերը լավ բանի չեն հանգեցնի:

 

Աղեղնավոր

 

Համբերատարությունը հաջող օրվա երաշխիքն է: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասնել բարդ առաջադրանքների լուծմանը:

 

Այծեղջյուր

 

Հանգիստ օր է սպասվում: Աշխատավայրում ոչ ոք հավակնություններ չի ցուցաբերի ձեր զբաղեցրած դիրքի նկատմամբ:

 

Ջրհոս

 

Եղեք ակտիվ ,  տարբեր  նախաձեռնություններ առաջ քաշեք՝ իրականացնելով ձեր ամենահամարձակ երազանքները:

 

Ձուկ

 

Փորձություններով լի օր է: Հաջողության կհասնեք միայն այն դեպքում, եթե քաջություն ու մասնագիտական հմտություն ցուցաբերեք: