Սա բոլորը պետք է իմանան. ինչ անել, եթե ավիաընկերությունը կորցրել է ձեր ուղեբեռը


Սա բոլորը պետք է իմանան. ինչ անել, եթե ավիաընկերությունը կորցրել է ձեր ուղեբեռը
Մայիս 22 23:41 2018

Բավականին հաճախ է պատահում, երբ ավիաընկերությունը կորցնում է ուղեւորի ուղեբեռը, եւ շատերը չգիտեն, թե ինչպես վարվեն այդ դեպքում։ Իհարկե, հատկապես հանգստի մեկնելիս ճամպրուկի կորուստը ամենեւին էլ հաճելի չէ, սակայն դա չպետք է փչացնի ձեր հանգիստը։
Դուք իրավունք ունեք գնալ մոտակա խանութ, ինչ ձեզ պետք է գնել, կարեւորը՝ չկորցնեք կտրոնները, դրանք ներկայացնեք ավիաընկերությանն ու այն պարտավոր է փոխհատուցել ձեր ծախսը։ Սակայն մի մոռացեք, որ ձեր ծախսերը չպետք է գերազանցեն 500 դոլարը։ Ավիաընկերությունների մեծ մասը հենց այդքան գումար են նախատեսում նման դեպքերի համար։ Սակայն որոշ ավիաընկերություններ ստիպված են լինում մեկ ուղեբեռի դիմաց մինչեւ 3300 դոլար վճարել՝ սա այն դեպքում, երբ ուղեբեռն անհետ է կորել, այն վերադարձնելու հույսեր այլեւս չկան։