«Ֆեյսբուք»-ում նախագահ Արմեն Սարգսյանի անունով բացված էջը կեղծ է


«Ֆեյսբուք»-ում նախագահ Արմեն Սարգսյանի անունով բացված էջը կեղծ է
Մայիս 22 23:09 2018

ՀՀ նախագահի աշխատակազմը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնաբերել է նախագահ Արմեն Սարգսյանի անունով բացված կեղծ էջ: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը տեղեկացրել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

 

Նա նշել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական որեւէ էջ որեւէ սոցիալական ցանցում առայժմ չունի:

 

 

«Առիթից օգտվելով, կուզենայինք հորդորել երկրի ղեկավարի անունով բացված կեղծ էջի հեղինակին՝ դադարեցնել այդ էջի գործունեությունը: Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում նախագահ Սարգսյանի հնարավոր ներկայությանը, այս պահին հարցը քննարկվում է եւ ծրագրում ենք ապագայում օգտվել ժամանակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից եւ ավելի ակտիվ լինել սոցիալական ցանցերի տիրույթում», - ասել է Հասմիկ Պետրոսյանը: