Ինչի կարիք ունի ձեր օրգանիզմը, եթե արդեն 40 տարեկան եք


Ինչի կարիք ունի ձեր օրգանիզմը, եթե արդեն 40 տարեկան եք
Մայիս 22 18:18 2018

40 տարեկանում մարդիկ հասնում են բազմաթիվ բարձունքների՝ անձնական եւ գործնական ոլորտներում, սակայն առողջությունն այլեւս այն չէ։ Այս տարիքում կանանց մոտ հորմոնալ փոփոխություններ են սկսվում, որոնք բազմաթիվ խնդիրներ կարող են առաջացնել։ Տղամարդկանց մոտ մեծանում է սրտանոթային համակարգի խնդիրների ռիսկը։ Ահա այն ամենը, ինչի կարիքը մարդու օրգանիզմն ունենում է 40 տարեկանում։
Նախ՝ այդ տարիքում կարեւոր է ջրային բալանսը պահել օրգանիզմում, օրական 2 լիտր ջուր խմեք։ Կանանց անհրաժեշտ են А վիտամիններ՝ դրանք կան ձվի դեղնուցի, տավարի լյարդի, կարագի մեջ, B6 վիտամիններ՝ կան սպանախի, բրնձի, ոլոռի մեջ, C վիտամիններ՝ կան ցիտրուսային մրգերի, պղպեղի, կիվիի մեջ, բիոֆլավոնոիդներ՝ կան սխտորի, կոճապղպեղի մեջ։ D վիտամին է անհրաժեշտ։
Մագնիում՝ կա լոբու, սպանավի, հնդկահավի մսում։ Այն պաշտպանում է դիաբետից ու սրտի խնդիրներից։ K վիտամին՝ սպանախի, դդումի, կանաչ ոլոռի մեջ, անհրաժեշտ է ոսկորներին։ Е վիտամինն անհրաժեշտ է սեռական կյանքի բարելավման համար, այն ավելացնում է լիբիդոն։ Այն շատ է ընդեղենի մեջ։
Ֆոլիաթթու՝ մաղադանոս, կաղամբ շատ կերեք։ Կնոջ օրգանիզմին երկաթ է անհրաժեշտ, դրա պակասն առաջացնում է անեմիա։ Երկաթ պարունակում են տավարի միսը, հնդկաձավարը, բազուկը եւ այլն։ Տղամարդկանց համար անհրաժեշտ են հակաօքսիդանտ-վիտամիններ՝ А, С եւ Е։ В խմբի վիտամինները անհրաժեշտ են՝ սրտանոթային համակարգը պաշտպանելու համար։
Ցինկը օգնում է խուսափել պոտենցիայի հետ խնդիրներից, այն առկա է ձկնեղենի, սնկերի, դդումի մեջ։ Ուղեղի աշխատանքի համար անհրաժեշտ է բջջանյութով հարուստ սնունդ՝ բանջարեղեն, բրինձ, վարսակ եւ այլն։