Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից


Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
Մայիս 22 21:33 2018

Քիչ առաջ ԱԺ նորագիր պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյնը դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ հրաժարվելով պատգամավորական մանդատից։ Սիմոնյանը իր դիմումը հրապարակել է ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ այսօր պատգամավորի պաշտոնում Ալեն Սիմոնյանի աշխատանքային առաջին օրն էր։ Եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տա, ապա ավագանու «Ելք» խմբակցությունը, ամենայն հավանականությամբ, կառաջադրի հենց Սիմոնյանի թեկնածությունը։