Ժամանակն է, որ վրացիները այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան. ՀՀ նախագահ


Ժամանակն է, որ վրացիները այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան. ՀՀ նախագահ
Մայիս 22 16:00 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները պետք է շարունակեն խորանալ տարբեր ոլորտներում: Այս մասին նա ասաց մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով մայիսի 25-ին Վրաստան նախատեսվող այցին:

«Կարծում եմ` Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները դրական են: Հույս ունեմ, որ այն օրերին, երբ ես կրկին  ծառայում եմ մեր պետությանը, այս հարաբերությունները կխորանան: Մենք համագործակցության մեծ ներուժ ունենք: Երկու ժողովուրդները երկար տարիներ միասին են աշխատել: Ըստ իս` երկու երկրների միջև հարաբերությունները պետք է խորանան տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախագահը:

Նա շեշտեց, որ ժամանակն է` վրացի ընկերները, բարեկամներն այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան: