Թրամփը նկարահանվել է ադրբեջանցի երգիչ Էմին Աղալարովի նոր տեսահոլովակում


Թրամփը նկարահանվել է ադրբեջանցի երգիչ Էմին Աղալարովի նոր տեսահոլովակում
Մայիս 22 23:15 2018

Ռուսական էստրադայի ներկայացուցիչ Էմին Աղալարովը, որը փոփ երաժիշտ լինելուց զատ նաև գործարար է, հաղորդումներից մեկի ժամանակ պատմել է՝ ինչպես է համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նկարահանվել իր նոր տեսահոլովակում։

 

Աղալարովի խոսքով՝ Թրամփը համաձայնել է մասնակցել նկարահանումներին:

 

«Բայց նա մի հարց տվեց՝ դա որքա՞ն ժամանակ կտևի: Ես հասկացա, որ եթե ասեմ 10 րոպեից ավելի, նա կմերժի»,-մանրամասնել է Աղալարովը: Նա նշել է, որ Թրամփի մասնակցությամբ տեսարանը նկարահանվել է 10 րոպեից էլ քիչ ժամանակում:

 

Աղբյուրը հավելում է, որ Got Me Good երգի տեսահոլովակի պրեմիերան կկայանա հունիսին: