Մեքսիկան Վենեսուելայից դեսպանին հետ է կանչում


Մեքսիկան Վենեսուելայից դեսպանին հետ է կանչում
Մայիս 22 22:54 2018

Վենեսուելայում անցկացված նախագահի ընտրություններից հետո Մեքսիկայի արտգործնախարարությունը հայտարարել է այդ երկրից իր դեսպանին հետ կանչելու մասին, ինչպես նաև՝ նախազգուշացրել այնտեղ բիզնես անելու ռիսկերի մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ չի ճանաչում ընտրական գործընթացի օրինականությունը Վենեսուելայում, որն ավարտվել է մայիսի 20-ինղ: Այս կապակցությամբ երկրի կառավարությունը որոշել է հետ կանչել իր դեսպան Էրենդիրա Պաս Կամպոսին», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Վենեսուելայում մայիսի 20-ին նախագահի արտահերթ ընտրություններ են անցկացվել: Հաղթել է գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն: