Հռոմի պապն աջակցության խոսքեր է ասել չիլիացի միասեռականին


Հռոմի պապն աջակցության խոսքեր է ասել չիլիացի միասեռականին
Մայիս 22 22:32 2018

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առանձնազրույց է ունեցել չիլիացի միասեռական կաթոլիկ Խուան Կառլոս Կրուզի հետ և աջակցության խոսքեր ասել նրան: Այս մասին հայտնում է CNN-ը:

 

 

«Խուան Կառլոս, այն, որ դուք միասեռական եք, նշանակություն չունի: Աստված ստեղծել է ձեզ այդպիսին ու սիրում է ձեզ այդպիսին: Պապը սիրում է ձեզ այդպիսին, և դուք պետք է սիրեք ձեզ ու չանհանգստանաք՝ ինչ են ասում մարդիկ», - մեջբերել է Կրուզը Հռոմի պապի՝ իրեն ուղղված խոսքերը:

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ 2011 թվականին Կրուզը չիլիացի քահանա Ֆերնանդո Կարադիմայի սեռական ոտնձգությունների զոհն է դարձել:

 

«Սովորաբար, մենք չենք մեկնաբանում Պապի մասնավոր զրույցները», - ասել է Վատիկանի մամուլի խոսնակ Գրեգ Բուրկեն CNN-ին: