Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպանին


Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպանին
Մայիս 22 13:49 2018

Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն այսօր՝ մայիսի 22-ին հանդիպել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Այս մասին տեղեկացնում են ՀԱԿ գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ դրա զարգացման հեռանկարները, հայ-ռուսական հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակում, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-ռուսական համագործակցության այլ հարցեր: