Պաշտպանը ծանոթացել է Խաչիկ համայնքի բնակիչների խնդիրներին


Պաշտպանը ծանոթացել է Խաչիկ համայնքի բնակիչների խնդիրներին
Մայիս 22 13:16 2018

Մայիսի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնք: Բնակիչները բարձրաձայնել են համայնքում առկա 4-րդ կարգի վթարային տների, ջրամբարի բացակայության, խմելու ջրի հետ կապված և պետական մարմիններին առնչվող մի շարք մասնավոր հարցեր:

Պաշտպանը ծանոթացել է նաև համայնքի դպրոցի պայմաններին: Համայնքի ղեկավարն ու դպրոցի անձնակազմը վստահեցրել են, որ դպրոցի մասնաշենքի 2-րդ հարկում առաջիկայում բացվող կարի արտադրամասը բացասաբար չի անդրադառնա երեխաների կրթության իրավունքի վրա: Ավելին՝ բնակիչները շեշտել են այդ արտադրամասի շնորհիվ կանանց աշխատանքով ապահովելու կարևորությունը:

 

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները բնակիչների բարձրացրած խնդիրները լուծելու համար: