ԱՎԾ-ն արդեն ազնիվ է գործում. Տնտեսության բոլոր ոլորտներում ետընթաց է գրանցվել. «Ժողովուրդ»


ԱՎԾ-ն արդեն ազնիվ է գործում. Տնտեսության բոլոր ոլորտներում ետընթաց է գրանցվել. «Ժողովուրդ»
Մայիս 22 09:37 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսությունն ապրիլ ամսվա ընթացքում ետընթաց է գրանցել, այն էլ բոլոր ոլորտներում: Սա հատկանշական է այն առումով, որ ապրիլի կեսերից Հայաստանում ներքաղաքական կյանքը գերլարված էր և ավարտվեց թավշյա հեղափոխությամբ: Հիմա, սակայն, դժվար է միանշանակ պնդել՝ այս անկումը հետևանք է ներքաղաքական իրադարձությունների՞, թե՞ թավշյա հեղափոխությունից հետո ԱՎԾ-ն արդեն սկսել է թվանկարչության փոխարեն ճշգրիտ ցուցանիշներ հրապարակել: Ամեն դեպքում, նկատենք, որ մարտի համեմատ, ապրիլին 5.2 տոկոսով նվազել է ներքին առևտրաշրջանառությունը, 10.8 տոկոսով՝ արտաքին առևտրաշրջանառությունը: Հատկանշական է փաստը, որ անկում է արձանագրվել նաև արդյունաբերության մեջ: Պաշտոնական վիճակագրությամբ` արդյունաբերական արտադրանքի, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 15.6 տոկոսով: Ու միայն գյուղատնտեսության ոլորտն է, որտեղ աճ է արձանագրվել՝ մեկ ամսվա ընթացքում 43.8 տոկոս. սա էլ հավանաբար հետևանք է այն բանի, որ գյուղատնտեսական տարին շուտ սկսվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



loading...