Ալեքսիս Օհանյանը դիմել է հայ տատիկների օգնությանը


Ալեքսիս Օհանյանը  դիմել  է հայ տատիկների օգնությանը
Մայիս 22 00:39 2018

Ալեքսիս Օհանանն արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի պսակադրությունից հետո հիվանդացել է:

 

Twitter-ի էջում Ալեքսիսը գրել է, որ արթնացել է հիվանդ՝ կոկորդի ցավով, և պատրաստվում է հեռու մնալ իր կնոջից ևաղջկանից, որպեսզի չվարակի նրանց:

 

 

Ավելի ուշ Օհանյանը դիմել է հայ տատիկներին՝ նրանցից արագ բուժման դեղամիջոցի բաղադրատոմսը հարցնելով:

 

«Բոլոր հայ տատիկներին. մեր կախարդական սառը դեղամիջոցի բաղադրատոմսը թեյի, բրենդիի և մեղրի խառնո՞ւրդն է»,- գրել է նա: