Թուրքիայում շուրջ 100 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել


Թուրքիայում շուրջ 100 մարդ ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մայիս 21 23:35 2018

Թուրքիայում 2016-ի հեղաշրջման փորձի մասնակցության մեղադրանքով 104 մարդ դատապարտվել է ցմահ բանտարկության, հաղորդում է NTV-ն:

 

Դատավճիռը հրապարակվել է Իզմիր քաղաքի դատարանում: Ցմահ դատավճիռները կայացվել են ծանրացուցիչ հանգամանքների պատճառով:

 

Նախագահին վիրավորելու համար ավելի քան 21 մարդ դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: 31 մեղադրյալ ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու համար ստացել է 10,5 տարվա ազատազրկում: