Նիկոլ Փաշինյանը մեր հետա, բայց ուզում ա ցույց տա, որ մեզ հետ չի, թող իրան իզուր չճղի.Սամվել Ալեքսանյան


Նիկոլ Փաշինյանը  մեր հետա, բայց ուզում ա ցույց տա, որ մեզ հետ չի, թող իրան իզուր չճղի.Սամվել Ալեքսանյան
Մայիս 21 22:47 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախօրենի ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քննադատական հայտարարությանը՝  կապված շաքարավազի ներմուծման հետ:

Նա նշեց, որ առաջևում գալիք ընտրություններն են, հետևաբար Նիկոլ Փաշինյանը փորձում է պայքարել:

 

Ս. Ալեքսանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի լուրերը «օդից կախված» են, չեն համապատասխանում իրականությանը:

«Ինքը ուզում ա ցույց տա որ ինքը ընդդիմություն ա, թե չէ իրան բազուկը չի հետաքրքրում: Ինք մեր հետա, բայց ուզում ա ցույց տա, որ մեզ հետ չի, թող իրան իզուր չճղի:

Ես էլ «օդից կախված»  նման բան եմ ասում: Ինքը կարո՞ւմ ա ապացուցի, որ ես պատարստի հումք եմ բերում, է թող գա ապացուցի, ինքն ասում ա՝ «օդից կախված» լուրերով:

Բնական է, դեմն  ընտրություններ են, և Նիկիոլ Փաշինյանը պիտի գա մեր համայնք, որ իրար հետ ընտրություն անենք, դրա համար ասում է, որ ինքը մեր հետ չի, մեր ախպերը չի»,- շեշտեց նա:

Հարցին, թե Սամվել Ալեքսնյանը Նիկոլ Փաշինյանին մրցակից համարո՞ւմ է, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես կարամ ասեմ, որ ինքը մեր ախպերնա»:

Մանրամասները՝ տեսանյութում: