Կիլաուեա հրաբխի լավայի հոսքերը հասել են Խաղաղ օվկիանոս (տեսանյութ)


Կիլաուեա հրաբխի լավայի հոսքերը հասել են Խաղաղ օվկիանոս (տեսանյութ)
Մայիս 21 22:08 2018

Հավայիում ժայթքող Կիլաուեա հրաբխի լավան հասել է Խաղաղ օվկիանոս: Այդ մասին մայիսի 21-ին հայտնել է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ հրաբխի հոսքերը 24 կիլոմետր հեռավորությամբ տարածվել են հրաբխից արևմուտք և հասել Մեծ կղզու հարավային ծովափ:

 

 

«Իշխանությունները նախազգուշացնում են, որ հրաբխի հոսքերը կարող են փոխել իրենց ուղղությունը, եթե ուղղությունը փոխի քամին»,-AP-ն մեջբերում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության մասնագետ Վենդի Սթովալի խոսքը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ լավային դիպչելուց հետո մի տղամարդ է հոսպիտալացվել ոտքի այրվածքի պատճառով: Լավայի հոսքերը ոչնչացրել են շուրջ 40 շինություն, այդ թվում՝ երկու տասնյակ բնակելի տներ: Հրաբխի անմիջական մերձակայքում գտնվող շրջաններից իրականացվել է բնակչության տարհանում: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը նախազգուշացրել է մոխրի արտանետումների և թանձր ծխամշուշի պատճառով ինքնաթիռների թռիչքների համար վտանգի առավելագույն՝ «կարմիր» մակարդակի մասին: