ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է մարմնական վնասվածք հասցնելու 18 և խարդախության 15 դեպք


ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է մարմնական վնասվածք հասցնելու 18 և խարդախության 15 դեպք
Մայիս 21 21:51 2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 18-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։

Բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 18, խարդախության 15, անձնական ունեցվածքի գողության 8, շորթման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, անձի առևանգման, բնակարանային գողության, կողոպուտի, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք։ 

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գույքի դիտավորությամբ ոչնչացման 5, սպանության և անձնական ունեցվածքի գողության 2-ական, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք: