Հայտնի է դարձել՝ ինչ հարսանեկան նվեր է արել արքայազն Հարրին իր կնոջը.լուսանկարներ


Հայտնի է դարձել՝ ինչ հարսանեկան նվեր է արել արքայազն Հարրին իր կնոջը.լուսանկարներ
Մայիս 21 21:20 2018

Ինչպես նշում է Elle-ը, հարսանիքի օրը Հարրին առնվազն երկու խորհրդանշական նվեր է արել իր կնոջը: Առաջինը՝ առավոտյան, հարսանեկան արարողությունից առաջ, Հարրին անձամբ անմոռուկներ է հավաքել Քենսինգթոնյան պալատին կից պարտեզում՝ ծաղիկները Մեգանի հարսանեկան ծաղկեփնջին ավելացնելու համար: Հայտնի է, որ անմոռուկներն արքայադուստր Դիանայի ամենասիրելի ծաղիկներն են:

 

Ավելի ուշ պարզվել է, որ արարողության պաշտոնական մասի ավարտից հետո Հարրին ևս մի անակնկալ է մատուցել Մեգանին. ծովակնով և ադամանդներով մատանի, որը ժամանակին պատկանել է նրա մորը՝ արքայադուստր Դիանային: