Կարծում եմ` արդար չեմպիոն դարձանք.Արտակ Եդիգարյան


Կարծում եմ` արդար չեմպիոն դարձանք.Արտակ Եդիգարյան
Մայիս 21 00:04 2018

«Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը, ով ընթացիկ մրցաշրջանկ արդյունքներով ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու, «Գանձասար-Կապանի» հետ խաղից հետո կիսվել է տպավորություններով.

 

«Շիրակի» առումով մի քիչ լավ չստացվեց, բայց մենք արդար խաղացել ենք, պայքարել ենք ու յուրաքանչյուր խաղի դաշտ ենք դուրս եկել հաղթանակի համար:

 

 

Ads by Digisales

Ճիշտ է՝ երկրորդ շրջանում մի քիչ անհաջողություններ ունեցանք, թիմը լավ հանդես չեկավ, բայց փորձում էինք, ամեն ինչ անում էինք չեմպիոնությունը պահելու համար: Կարծում եմ՝ արդար չեմպիոն դարձանք:

- Ստեղծված իրավիճակում ձեր ուրախությունը որքանո՞վ է լիարժեք:

 

- Ուրախ ենք, քանի որ մենք արդար ենք խաղացել, բայց իհարկե նման իրավիճակը հաճելի չէ:

 

- Երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեցիր առաջնոյթյան լավագույն ռմբարկուն: Ի՞նի զգացողություններ ունես:

 

- Շատ-շատ ուրախ եմ նորից այդ կոչմանն արժանանալու համար: Անցած տարի ևս Գեղամն ինձ հետ մրցակցում էր ու ինքն արժանի էր, որ ինձ հետ դառնար լավագույն ռմբարկու: Շատ կցանկանայի, որ այդպես լիներ, բայց սա ֆուտբոլ է: Ստացվեց այնպես, որ ես արժանացա այդ կոչմանը:

 

- Անձամբ քեզ համար մրցաշրջանն ինչպիսի՞ն էր: Ինչպե՞ս կամփոփես այն:

 

- Առաջին շրջանը շատ լավ անցկացրի, կսպասեմ երկրորդ շրջանում իմ ցուցադրած խաղից այնքան էլ գոհ չեմ: Բայց, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է: Պետք է ձգտել հաջորդ մրցաշրջանում լավ հանդես գալ:

 

- Հայաստանի առաջնությունից հավաքական հրավիրված խաղացողների ցանկը դեռևս հրապարակված չէ: Ի՞նչ ես կարծում՝ կլինես այդ խաղացողների թվում:

 

- Չեմ կարող ասել: Ես էլ բոլորի պես պետք է սպասեմ հայտացուցակին: Եթե հրավիրվեմ, շատ ուրախ կլինեմ և կփորձեմ արդարացնել: