Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը այսօր հայտնել է, որ որ «զոհ» ունեն Նախիջևանի ուղղությամբ (լուսանկարներ)

Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը այսօր հայտնել է, որ որ «զոհ» ունեն Նախիջևանի ուղղությամբ (լուսանկարներ)
Մայիս 20 23:49 2018

Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը այսօր 15:41-ին տարածել է հաղորդագրություն՝ նշելով, որ «զոհ» ունեն Նախիջևանի ուղղությամբ։ Հաղորդագրության մեջ նշված է «զոհի» անունը, ազգանունն ու հայրանունը։ Չկա զորակոչման տեղի հասցեն, զինծառայողի ծննդյան տարեթիվը։

Ադրբեջանական հասարակությունը դեպքի մասին առաջինը «տեղեկացել է» ոչ թե երկրի ՊՆ պաշտոնական կայքից և դրան հղվող լրատվականներից, այլ սովորական մի ֆեյսբուքյան օգտատիրոջից (կարող է լինել նաև ֆեյք), որը դեպքի մասին հայտնել է ավելի վաղ՝ առավոտյան 11:33-ին և տվել ավելի մանրամասն տեղեկություններ, քան ներկայացված են ԱՀ ՊՆ կայքում։

Մասնավորապես նշվել է, որ մահացած զինծառայողը ծնվել է Աղսթաֆայի շրջանի Ղրաղ Քյասաման գյուղում 1999թ․-ին։ Նաև կից ներկայացվել է լուսանկարը։

Հնարավոր է նաև, որ գործ ունենք ապատեղեկատվության հետ, քանի որ 12:30 Ֆեյսբուքի «Qıraq Kəsəmən Eli» էջում (գյուղի անվամբ էջն է` 927 բաժանորդներով) կատարված գրառմանը չկա «զոհի» մասին վերաբերմունք արտահայտող որևէ մեկնաբանություն։ Արձագանքել են՝ միայն գրելով «Աստված ողորմի»։ Որպես կանոն՝ նմանատիպ դեպքերում գյուղացիները, հատկապես հասակակիցները գրում են «Ընկերս էր, լավ մարդ էր», «Քաջ տղա էր», «Աղքատ ընտանիք էին», «Մեր դասարանից էր» և այլն։ 
Կասկածելի են նաև նկարները. մեկն անգույն՝ սև ու սպիտակ, մյուսը՝ մանկության տարիների։ Ինձ դեռ չի հանդիպել նրանից զինվորական համազգեստով որևէ լուսանկար։

Фото Artyom Tonoyan.

Фото Artyom Tonoyan.

Արտյոմ Տոնոյան. Ֆեյսբուք

loading...