Հակառակորդը սահմանում ակտիվ ինժեներական աշխատանքներ է ձեռնարկում՝ նպատակ ունենալով բարելավել դիրքերը. ՊՆ խոսնակ


Հակառակորդը սահմանում ակտիվ ինժեներական աշխատանքներ է ձեռնարկում՝ նպատակ ունենալով բարելավել դիրքերը. ՊՆ խոսնակ
Մայիս 20 23:30 2018

Ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարելավել դիրքերը, այս մասին Facebook-յան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողությունները առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետևանք զոհեր: Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից և զգուշացնում են, որ որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա», - գրել է ՊՆ մամուլի խոսնակը: