Շիրակի մարզային ոստիկանության աշխատակազմին են ներկայացրել նորանշանակ ոստիկանապետին

Շիրակի մարզային ոստիկանության աշխատակազմին են ներկայացրել նորանշանակ ոստիկանապետին
Մայիս 20 23:01 2018

Այսօր Շիրակի մարզային ոստիկանության աշխատակազմին են ներկայացրել նորանշանակ ոստիկանապետին։ «Առավոտի» փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Շիրակի ոստիկանապետ է նշանակվել Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանը։

Ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ 56-ամյա ոստիկանապետը լուրջ ճանապարհ է անցել․ 1986 թվականին ավարտելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ 1993 թվականից աշխատել է ոստիկանական համակարգում։ Իր գործունեությունը սկսելով որպես օպերլիազոր՝ նա հետագայում աշխատել է քրեական հետախուզության վարչությունում, զբաղեցրել է բարձր պաշտոններ՝ գլխավորել է Երևան քաղաքի վարչության Մաշտոցի ՆԳՆ բաժինը, այնուհետ եղել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետը, Արագածոտնի մարզային վարչության պետը։ Երկու տարի է՝ գլխավորում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը։

Ինչպես հայտնում է «Առավոտ»-ը, Նրա կենսագրականում նշված է, որ բազմիս խրախուսվել է ՀՀ ոստիկանության պետի կողմից։ Նրան ճանաչող գյումրեցի ոստիկանները բնութագրեցին որպես լուրջ և համեստ անձնավորության։ Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Շիրակի մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանին նշանակել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ։

loading...