Ադրբեջանում վերջին մեկ տարում 193 մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով


Ադրբեջանում վերջին մեկ տարում 193 մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով
Մայիս 20 22:37 2018

Ադրբեջանում 2017-2018 թթ. 193 մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով (մարդու իմունային անբավարարության վիրուս): Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

 

193 ՄԻԱՎ վարակակիրներից 188-ը Ադրբեջանի քաղաքացիներ են, 5-ը՝ արտասահմանցիներ,123-ը՝ տղամարդիկ, 65-ը՝ կանայք:

 

Ընթացիկ տարվա 4 ամսում Ադրբեջանում ՄԻԱՎ-ից մահացել է երկրի 16 քաղաքացի:

 

Ադրբեջանում 2017թ. առաջին ամիսներին մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակված հիվանդների թիվը հասել էր 108-ի: Ադրբեջանի թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի փոխանցմամբ` այս 108 մարդկանց 99 տոկոսը ադրբեջանցիներ էին, 1 տոկոսը` օտարերկրացիներ: 2017թ. դրությամբ Ադրբեջանի Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) կանխարգելման կենտրոնում գրանցված էր ՄԻԱՎ-ով տառապող 6293 մարդ, որոնցից 6086-ը (96,7 տոկոս) Ադրբեջանի քաղաքացիներ են, 207-ը (3,3 տոկոս) օտարերկրյա քաղաքացիներ:

 

Ադրբեջանում գրանցված ՄԻԱՎ-ով տառապող հիվանդներից 4649-ը (73,8 տոկոս) տղամարդիկ են, 1644-ը` (26,2 տոկոս) կանայք: ՄԻԱՎ-ով վարակվածներից 2979-ը վարակվել են թմրանյութերի ներարկման ճանապարհով, մյուսները` սեռական ճանապարհով: