Աբրամովիչը ներկա չի գտնվել Անգլիայի Գավաթի եզրափակչին, քանի որ նրա վիզան չեն երկարաձգել


Աբրամովիչը ներկա չի գտնվել Անգլիայի Գավաթի եզրափակչին, քանի որ նրա վիզան չեն երկարաձգել
Մայիս 20 15:50 2018

«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը չի կարողացել ներկա գտնվել Անգլիայի Գավաթի եզրափակչի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին, քանի որ վերջինիս բրիտանական վիզան չի երկարաձգվել:

 

«Չելսին», հիշեցնենք, նվազագույն հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին» և դարձել Անգլիայի գավաթակիր:

 

Ռուս բիզնեսմենի նախորդ վիզան ավարտվել է ավելի քան 3 շաբաթ առաջ, իսկ նոր վիզա նրան չեն տրամադրել:

 

«The Bell»-ի տեղեկություններով, նոր վիզայի տրամադրման պաշտոնական մերժում չի եղել, պարզապես բրիտանական իշխանությունները շարունակում են ուսումնասիրել փաստաթղթերը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրիտանիայի իշխանությունները կարող են բռնագրավել Աբրամովիչի ունեցվածը «Սկրիպալի գործի» պատճառով: