Պողոս Գալստյան. Մոսկվայի Արարատն իսկապես տեղափոխվում է Հայաստան


Պողոս Գալստյան. Մոսկվայի Արարատն իսկապես տեղափոխվում է Հայաստան
Մայիս 20 13:06 2018

Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ավագ մարզիչ և առաջին փոխնախագահ Պողոս Գալստյանը հաստատել է,որ ակումբը տեղափոխվում է Հայաստան.

 

«Արարատը», հիշեցնենք, դարձել է պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի հաղթող, սակայն առաջին փորձից չի կարողացել լիցենզիա ստանալ ֆուտբոլի ազգային լիգայում հանդես գալու համար (ՖԱԼ).

 

«Այո, «Արարատն» իսկապես տեղափոխվում է Հայաստան:

 

 

 

Սա կապված է լիցենզիա չստանալու հետ: Մենք կփորձենք բողոքարկել, բայց ակումբի ղեկավարությունն արդեն հայտնել է տղաներին, որ մենք տեղափոխվում ենք»,- Գալստյանի խոսքերն է փոխանցում «Чемпионат»-ը:

 

Պողոս Գալստյանը նաև հայտնել է, որ իրենք ստիպված կլինեն փոփոխություններ մտցնել կազմի մեջ, քանի որ շատ ֆուտբոլիստներ չեն ցանկանում հեռանալ Ռուսաստանից.

 

«Իհարկե, ցավալի է, որ այսպես ստացվեց, բայց սա սպորտ է: Մեզ` ֆուտբոլային մարդկանց համար կարևորն այն է, որ մենք աշխատենք ֆուտբոլում: Իսկ թե որտեղ` արդեն այնքան էլ կարևոր չէ»,- ասել է Գալստյանը:

 

Նա նաև հայտնել է, որ ակումբը Հայաստանի առաջնությունում հանդես կգա «Արարատ Հայաստան» անվանման ներքո: