68–ամյա վարորդը Honda-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու հայտնվել դաշտում


68–ամյա վարորդը Honda-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին ու հայտնվել դաշտում
Մայիս 20 12:58 2018

Երեկ՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 68-ամյա Իշխան Բ.-ն իր վարած Honda մակնիշի 31 ՍՏ 199 համարանիշի ավտոմեքենայով Գոգավան-Տաշիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել դաշտում:

Shamshyna.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Իշխան Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ոատիկանությունում նյութեր են նախապատրաստվում:



loading...