«Ի պաշտոնե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը». Կարեն Ավագյանը՝ Արայիկ Հարությունյանին


«Ի պաշտոնե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը». Կարեն Ավագյանը՝ Արայիկ Հարությունյանին
Մայիս 20 12:40 2018

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին (ՀԵՀ),  հայտնել էր.

 

«Էս էլ սենց: Այսօր պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել եմ, որ այուհետ նրանք չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների: Հսկայական գումարներ ավելացան կրթական ոլորտում: Ասում էիք՝ փող չկա: Դուխով»:

 

 

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է նախարարին. «Հարգելի ընկերներ, չէի արձագանքի կրթության նոր նախարարի գրառմանը, եթե իմ անունը չարծարծվեր: Կարեն Ավագյանի հիմնադրամ գոյություն չունի:

 

Ոլորտին դեռևս ծանոթացող նախարարը հավանաբար ի նկատի ուներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է և վերջինիս հոգաբարձուների նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն է: ՀՀ վարչապետն էլ այսօր, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանն է։ Ի դեպ ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը»։



loading...