Թրամփը կնոջն ուղղված շնորհավորանքում սխալ է գրել նրա անունը


Թրամփը կնոջն ուղղված շնորհավորանքում սխալ է գրել նրա անունը
Մայիս 20 11:45 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիվանդանոցից Սպիտակ տուն վերադարձած իր կնոջ անունը Twitter-ում սխալ է գրել՝ գրում է Hollywood Life-ը:

 

 

«Սքանչելի է, որ մեր հիասքանչ առաջին տիկինը վերադարձել է Սպիտակ տուն: Մելանին (Melanie) իրեն հրաշալի է զգում. շնորահակալություն ձեր աղոթքների համար»,- գրել է Թրամփը: Նա սխալ է գրել իր կնոջ անունը, նրա անունը Մելանյա է (Melania):

 

Թեպետ գրվածը անմիջապես ուղղվել է, սակայն օգտատերերը հասցրել են հաղորդագրության սքրինշոթներ անել: