Ինչ անել ամուր եղունգներ ունենալու համար


Ինչ անել ամուր եղունգներ ունենալու համար
Մայիս 20 19:30 2018

Փխրուն և շերտավորվող եղունգները խնդիր են շատ կանանց ու աղջիկների համար: Այս խնդիրը լավագույնս լուծելու համար պրոֆեսիոնալ մատնահարդարներն առաջարկում են հետևյալ մեթոդը: Վերցնել մեկ թեյի գդալ կծու կարմիր պղպեղի փոշի և ձեռքերի ցանկացած քսուկ` դարձյալ մեկ թեյի գդալ: Խառնել իրար: Մաքրել եղունգների լաքն ու խառնուրդը քսել եղունգներին ու շրջակա մաշկին: Թողնել 15 րոպե, լվանալ ջրով և օճառով, այնուհետև ձեռքերին քսուկ քսել, եղունգներին քսել սովորական կամ ամրացնող լաք: Մի քանի օրից կրկնել: Սովորաբար արդեն երկու անգամից հետո եղունգներն սկսում են աճել արագ ու դառնում են շատ ամուր:



loading...