Հայազգի 2 բռնցքամարտիկներն էլ հաղթանակ տոնեցին


Հայազգի 2 բռնցքամարտիկներն էլ հաղթանակ տոնեցին
Մայիս 20 00:43 2018

Իսպանական Էլչե քաղաքում այսօր կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում մեր 2 բռնցքամարտիկներն էլ հաղթանակ տոնեցին և շարունակում են մնալ անպարտելի: Նարեկ Աբգարյանը 8 ռաունդանոց մենամարտում առավելության հասավ Նիկարագուան ներկայացնող Պաբլո Նարվաեզի նկատամամբ, իսկ Արամ Ավագյանը WBC International Silver գոտու համար 10 ռաունդ տեւած մենամարտում հաղթեց մեքսիկացի Էմանուել Լոպեսին: Շնորհավորում եմ մեր բռնցքամարտիկներին եւ ամբողջ հայ ազգին պրոֆեսիոնա ռինգում տոնած հերթական հաղթանակների համար: