MMA. Միհրան Հարությունյանը հաղթանակ տարավ ժամանակից շուտ (տեսանյութ)


MMA. Միհրան Հարությունյանը հաղթանակ տարավ ժամանակից շուտ (տեսանյութ)
Մայիս 19 18:35 2018

Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Ռոստովի «КСК Экспресс» արենայում նորամուտը խառը մենամարտերում նշեց հաղթանակով:

Միհրան Հարությունյանի մրցակիցը իրանցի Ալի Յուսեֆին էր, որը խառը մենամարտերում արդեն անցկացրել էր 9 մենամարտը՝ 6 հաղթանակով եւ 3 պարտությունով:

Միհրան Հարությունյանը հաղթանակ տարավ ժամանակից շուտ:

«Շնորհակալություն Աստծուն և իմ թիմին: Այս հաղթանակը Հայաստանինն է: Շնորհավորում եմ բոլորիս: Զգում էի նաև երկրպագուների աջակցությունը»,- ասել է Միհրան Հարությունյանը: