Արսենալը պատրաստվում է 50 մլն վճարել Նապոլիի ֆուտբոլիստի համար


Արսենալը պատրաստվում է 50 մլն վճարել Նապոլիի ֆուտբոլիստի համար
Մայիս 19 21:12 2018

«Արսենալը» ամռանը որոշել է լրջորեն ուժեղացնել թիմի կազմը:

«Calcionews24.com»-ը գրում է, որ լոնդոնյան ակումբը կենտրոնացել է «Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեի տրանսֆերը ձեռք բերելու վրա: Նշվում է, որ «Արսենալը» պատրաստվում է «Նապոլիին» առաջարկել 50 մլն եվրա իտալացու տրանսֆերի համար: Նշենք, որ Ինսինեյի գործակալը Մինո Ռայոլան է, ով նաև ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շահերը:

 
 

 

Լորենցո Ինսինյեն «Նապոլիի» կազմում հանդես է գալիս 2009 թվականից: