Այս տղան ցանկանում էր ամուսնանալ իր ընկերուհու հետ, իսկ հայրն այս ամենը սանձարձակություն համարեց և հանեց նրա աչքերը

Այս տղան ցանկանում էր ամուսնանալ իր ընկերուհու հետ, իսկ հայրն այս ամենը սանձարձակություն համարեց և հանեց նրա աչքերը
Մայիս 19 16:47 2018

Հայրը գդալով հանել է իր երիտասարդ տղայի աչքերը, քանի որ վերջինս ցանկանում էր ամուսնանալ իր ցանկությամբ, ասում է New York Post-ը: 

Աբդուլ Բակին 22 տարեկան է: Նա իր ծնողներին ասել էր, որ ցանկանում է ամուսնանալ սեփական ցանկությամբ: 

Սրանից հետո 70-ամյա հայրը՝ Դոստ Մուհամեդը, և նրա 4 տղաները հարձակվել են Բակիի վրա: Նրանք բռնի ուժով տղային կապել էին և գդալով հանել նրա աչքերը, դրանից հետո կտրել են երակները: 

Image result for Eye

Տղայի մորը փակել էին սենյակում և թույլ չէին տալիս, որ դուրս գա: 

Բակին հոսպիտալացվել է: Նա ասում է, որ հայրը հարձակվել էր իր վրա այն բանից հետո, երբ ինքն իր կամքն էր արտահայտել: 

«Հայրս և 4 եղբայրներս ինձ սենյակ տարան, պահեցին այնտեղ և սկսեցին ինձ տանջել: Երբ նրանք վերջացրին, ես խնդրում էի նրանց ինձ սպանել: Սակայն նրանք ասում էին, որ սա կլինի վառ օրինակ բոլոր նրանց համար, ովքեր կփորձեն հակառակվել ծնողներին»:

Image result for sitting

Հարազատները, երբ իմացան այդ մասին, տղային անմիջապես հիվանդանոցտարան։ Այժմ հայրը և երկու տղաները ձերբակալված են, իսկ մնացած երկուսը փախուստի են դիմել: 

Աղբյուր՝ BlogNews.am